«Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք». Հայկ Մարությանը հիշեց հայտնի անեկդոտը
309
Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ., 14:40
Երևանի ավագանու նիստի ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, դիմելով առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանին հարց ուղղեց պոլիկլինիկաների կողմից տրամադրվող անվճար դեղորայքի վերաբերյալ: Անի Խաչատրյանն օրինակ բերեց մայրաքաղաքի թիվ 19 պոլիկլինիկան, որի բաժնի պետերից մեկը Բաբինյանի հորաքույրն է, իսկ Էրեբունու «Գրիգոր Նարեկացի» ծննդատան փոխտնօրենը՝ նրա քույրը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով 19 պոլիկլինիկակայի թեմային, կատակեց. «Այն հայտնի անեկդոտն եմ հիշում, որ ասում է՝ ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»: Բաբինյանը նշեց, որ իր հորաքույրը 19 պոլիկլինիկայում աշխատում է որպես մայրապետ. «Այո, ճիշտ է, քույրիկս աշխատում է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում՝ որպես փոխտնօրեն»,- հաստատեց նա: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30