Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Իմպրեսիոնիզմը երաժշտության մեջ». վոկալ երաժշտության համերգ՝ Երևանում

357
Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ., 22:15
«Իմպրեսիոնիզմը երաժշտության մեջ». վոկալ երաժշտության համերգ՝ Երևանում

Հուլիսի 4-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի «Իմպրեսիոնիզմը երաժշտության մեջ» խորագրով վոկալ երաժշտության համերգ:
Ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, կոնցերտմայստեր՝ Լևոն Ջավադյան /դաշնամուր/:
Կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Մորիս Ռավելի ստեղծագործությունները:
Համերգը նվիրվում է Ֆրանկոֆոնիայի օրերին: