Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Թբիլիսիում գլխի շրջանում վնասվածքներ է ստացել ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացի

250
Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ., 14:00
Թբիլիսիում գլխի շրջանում վնասվածքներ է ստացել ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացի

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. «Հայտնում ենք, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թվում է ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը, ով վնասվածքներ է ստացել գլխի շրջանում։ Դավիթ Գրիգորյանին վիրահատել են, այժմ նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն և առողջացման միտում են տեսնում։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են հիվանդանոց և տեղում հետաքրքրվել տուժածի վիճակով։ Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հայտարարություններով»: