Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Արթուր Դանիելյանը վկայի կարգավիճակով ոստիկանությունում է». «Ադեկվադ» խմբի անդամ

304
Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ., 12:25
«Արթուր Դանիելյանը վկայի կարգավիճակով ոստիկանությունում է». «Ադեկվադ» խմբի անդամ

«Ադեկվադ» խմբի անդամ Արթուր Դանիելյանն այժմ գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում են խմբի մյուս անդամները:

«Արթուր Դանիելյանն առայժմ վկայի կարգավիճակով ներգրավված է ինչ-որ քրեական գործի շրջանակներում: Մեր ունեցած տեղեկություններով՝ մահվան սպառնալիքի»,- ասում է խմբի անդամ Կոստանտին Տեր-Նակալյանը:

Նրա խոսքով՝ իրենք այսօր տեղեկություն են ստացել նաև, որ նոր զարգացումներ են սպասվում Արթուր Դանիելյանի և «Ադեկվադի» այլ անդամների նկատմամբ. «Քրեականության շղարշ հաղորդելու կոնտեքստում մեզ փորձելու են ինչ-ինչ մեղադրանքներ առաջադրել, բերման ենթարկել: Էս իշխանությունը մի ռազմավարություն է որդեգրել, որը արդեն կատարման փուլում է»,- նշել է նա: