Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հնարավոր է գտնի, եթե լավ փնտրի». Կարինե Հարությունյան

342
Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ., 17:40
«Հնարավոր է գտնի, եթե լավ փնտրի». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանին կալանավորելու-ազատելու ու նորից կալանավորելու էս փաստն իր արածների, իր հիմնադրած դատական համակարգի գործունեության պտուղներն են: Սա ընդամենն իր աշխատանքի պտուղների վայելումն է, թող շատ չնեղվի: Նրա հարցազրույցներն էլ արդեն զավեշտի են վերածվում իր մեղավորության ֆոնին: Դժոխքի ու մեր դատական համակարգի իրականության միջև տարբերությունը էն է, որ էնտեղ մութ է, իսկ էստեղ՝ երկրի վրա, 21-րդ դարն է: Կարող է հանգիստ դեռ մի քանի անգամ էլ մտնել ու դուրս գալ, մինչև վերջնակապես նստի ու փորձի փնտրել ապաշխարանք բառի իմաստը: Հնարավոր է գտնի, եթե լավ փնտրի: Հնարավոր է՝ լավ փնտրի, եթե գիտակցի: Իսկ գիտակցմանը հենց էս մտնել-դուրս գալն էլ կարող է նպաստել: Առաջին հարցազրույցի ժամանակ ավելի ինքնագոհ էր: Էս՝ մտնել-դուրսգալ-մտնելն ընդունենք որպես մարդուն իր ստեղծած երևակայական բարձունքներից իջեցնելու, իրականություն բերելու վարժանք: Ակամա է ստացվում, որովհետև սա հնից ժառանգած անկատար դատական համակարգի էսօրվա խուճապահար վիճակից է, բայց դե կարող է ուսուցողական լինել: Ընդ որում՝ ուսուցողական լինել նաև դատական համակարգի համար: Իր մեծամիտ, միլիոնատեր որդիների և կնոջ համար էլ, որոնցից մինչև հիմա դեռ չենք լսել ցավակցական որևէ արտաբերում՝ հղված Մարտի 1-ի զոհերի հարազատներին»: