Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Իմ քայլը» նույնպես խուսափեց Քոչարյանի մասին կարծիք հայտնելուց

273
Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ., 12:05
«Իմ քայլը» նույնպես խուսափեց Քոչարյանի մասին կարծիք հայտնելուց

Իմքայլական պատգամավորները ևս չեն ցանկանում պատասխանել Ռ. Քոչարյանի վերաբերյալ հարցերին. «Ի սկզբանե գործի կասեցումն ու ՍԴ ուղարկելու որոշման օրինականության վերաբերյալ կասկածներ կային, բայց քանի որ դատական ակտի հիմնավորումներին դեռևս ծանոթ չենք, զերծ կմնանք մեկնաբանել այն: Ոչ մի քաղաքական հետապնդում չկա, գործընթացը տեղի է ունենում օրինականության սահմաններում»,- ասաց Աննա Կարապետյանը: «Հատվածական տիրապետում ենք, բայց բովանդակային ելակետները բավարար չեն, որպեսզի մասնագիտական կարծիք արտահայտվի, բայց եթե բավարար լինեին, ելնելով իշխանությունների տարանջատման սկզբունքից, կարծիք արտահայտելը ճիշտ չէր լինի: Ընդունում եմ, որ երկրի նախկին նախագահի նկատմամբ դատավարություն է ընթանում, հնչեղ է, կա հանրային մեծ հետաքրքրություն, բայց եկեք ընդունենք նաև այն, որ դատավարությունը կապ չունի նիստի օրակարգի ու ԱԺ գործառույթների հետ: Եթե հնարավոր է, հարցերը վերաբերվեն օրակարգային թեմաներին»,- շարունակեց Սուրեն Գրիգորյանը: