Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Մեր թիմն աջակցում է Գախարիային». Իրակլի Ղարիբաշվիլի

280
Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ., 11:35
«Մեր թիմն աջակցում է Գախարիային». Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական քարտուղար Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, թե իրենց թիմն աջակցում է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային, որի հրաժարականն են պահանջում ցուցարարները։

«Եթե հատուկ ջոկատայինի կողմից սխալ քայլ է արվել, ապա դա դեռ պետք է ապացուցվի: Ես կողմնակից եմ, որպեսզի բոլոր հարցերին տրվեն լիարժեք պատասխաններ: Այս հիստերիան բարձրացրել է Միխայիլ Սաակաշվիլին իր թիմի հետ միասին՝ իրենց կատարած սխալները քողարկելու համար»,- հայտարարել է Ղարիբաշվիլին, փոխանցում է «Ալիք մեդիա»-ն: