Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Քոչարյանը կալանավորվեց։ Գագիկ Խաչատրյանը շարունակում է վայելքն իր «Սանտաֆե» սրճարանում». Էդմոն Մարուքյան

1472
Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ., 10:15
«Քոչարյանը կալանավորվեց։ Գագիկ Խաչատրյանը շարունակում է վայելքն իր «Սանտաֆե» սրճարանում». Էդմոն Մարուքյան

«Քոչարյանը կալանավորվեց։ Գագիկ Խաչատրյանը շարունակում է վայելքն իր «Սանտաֆե» սրճարանում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարքույանը:

Ավելի վաղ վերջինը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հայցելով ՊԵԿ նախկին ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի մասնակցությամբ քննվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվություն։
Ստացել էր պատասխան, համաձայն որի՝ Գագիկ Խաչատրյանը որևէ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի: «Հետևողական ենք լինելու և թույլ չենք տալու, որ որևէ մեկը դուրս մնա պատասխանատվություն կրելու տիրույթից»,- գրել էր պատգամավորը:

Ավելի ուշ «Հետք»-ը գրեց, որ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քերական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել: