Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ.

Աշնանը վեթինգի հետ կապված նախագիծն ամբողջությամբ կընդունվի. «Ժողովուրդ»

107
Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ., 09:55
Աշնանը վեթինգի հետ կապված նախագիծն ամբողջությամբ կընդունվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ն իր նախորդ համարում գրել էր, որ դատավորների վեթթինգի իրականացման աշխատանքներով զբաղվելու է նաև նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արդեն իսկ օրինագիծ է նախաձեռնել, որոնք ավելի կարագացնեն ստեղծման գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այդ գործընթացից: Ըստ այդմ, առաջարկվում է այդ մարմինը ձևավորել օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների կողմից առաջադրված թեկնածուներից:

Եվ հանձնաժողովը կունենա նաև նոր գործառույթներ, որոնք էլ հենց բխում են վեթթինգ իրականացնելու տրամաբանությունից: Մասնավորապես, հանձնաժողովը կունենա դատավորների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելու իրավունք: Տեղեկացանք, որ համապատասխան նախագիծն առաջին ընթերցմամբ կընդունվի հուլիսին, իսկ արդեն աշնանը՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ»:

Մանրամասները՝ թերթի համարում: