Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հայկ Խանումյանը՝ Արցախում եկամտային հարկի փոփոխությունների և կուտակային կենսաթոշակի վերաբերյալ

261
Երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ., 23:00
Հայկ Խանումյանը՝ Արցախում եկամտային հարկի փոփոխությունների և կուտակային կենսաթոշակի վերաբերյալ

Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում եկամտային հարկի փոփոխությունների և կուտակային կենսաթոշակի վերաբերյալ
Եկամտային հարկը 21 տոկոսից նվազեցվել է 20-ի:
1974թ-ից հետո ծնված աշխատողները կուտակային կենսաթոշակի հետ կապված կվճարեն 2,5 տոկոս սոցվճար, եկամուտների 7,5 տոկոսի չափով աշխատողի փոխարեն վճարում կկատարի պետությունը:
1974թ-ից առաջ ծնվածներից կպահվի 20 տոկոս եկամտային հարկ:
1974թ-ից հետո ծնվածները 63 տարին լրանալուց հետո իրենց կուտակած գումարը կարող են ստանալ միանվագ կամ տարիների ընթացքում:
Հաշմանդամություն կամ ծանր հիվանդություններ ձեռք բերելու դեպքում կուտակողը կարող է ստանալ իր գումարները:
Մահվան դեպքում կուտակողի գումարները ստանում են ժառանգները»։