Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Անգամ ներողությունը չի փրկի Գախարիային». ցուցարարներ

269
Երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ., 21:50
«Անգամ ներողությունը չի փրկի Գախարիային». ցուցարարներ

Թբիլիսիի կենտրոնական՝ Ռուսթավելի պողոտայում շարունակվում է թվով վեցերորդ բողոքի ցույցը: Հավաքվածները հայտարարում են, որ կանգ չեն առնելու, մինչև չհնչի ՆԳ նախարարի հրաժարականի լուրը: «Վստահ ենք, որ շատ շուտով մեր պահանջը կատարվելու է... Անգամ ներողությունը Գեորգի Գախարիային չի փրկի, նա պետք է պատասխանատվության ենթարկվի խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ կիրառելու համար»,- ասում են նրանք: