Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ռուբեն Ռուբինյանը պիտի վայր դնի մանդատը. ի՞նչ է նշանակում՝ «թյուրիմացություն է եղել». Կ. Վրթանեսյան

434
Երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ., 21:10
«Ռուբեն Ռուբինյանը պիտի վայր դնի մանդատը. ի՞նչ է նշանակում՝ «թյուրիմացություն է եղել». Կ. Վրթանեսյան

«Ռուբեն Ռուբինյանը պիտի վայր դնի մանդատը: Ի՞նչ է նշանակում «թյուրիմացություն է եղել նիստին»:

Վաղը մյուս օր կարող ա մի հատ էլ հակահայկական բանաձևի տակ քվեարկել թյուրիմացաբար...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Հիշեցնենք՝ երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևի քվեարկությանը (որը հնարավորություն է տալիս Ռուսաստանին վերադառնալ ԵԽԽՎ) Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը դեմ էր քվեարկել:

Ավելի ուշ սոցկայքի իր էջում նա գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ իր քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ:

Վերոնշյալի հետ կապված՝ գրառում է կատարել նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը. «Ռուբինյանը լավ ա անում, որ դեմ ա քվեարկում, էդ իրա ու իրա ներկայացրած քաղաքական թիմի դիրքորոշումն ա Ռուսաստանի նկատմամբ, որի իրավացիությունը չեմ էլ քննարկում: Բայց ստեղ ամենազավեշտալին էն ա, որ իմ ընկեր Ռուբինյանը դրանից հետո կանգնում ու լուրջ դեմքով ասում ա, որ պատահական ա դեմ քվեարկել: Այ Ռուբո ջան, այ ես քո ցավդ տանեմ, ո՞նց ես էդ եքա կանաչ ու կարմիր լույսերը խառնել: Լավ ենթադրենք էդ խառնել ես, բա դրանից անմիջապես հետո 10 վայրկյան ունենում ես քվեարկությունդ փոխելու համար, բա էդ ժամանակ ինչի՞ չուղղեցիր: Իսկ չե՞ս կարծում, որ ավելի ազնիվ կլիներ, որ ասեիր՝ «էդ իմ քաղաքական դիրքորոշումն ա եղել», կամ ասեիր, որ դա ձեր քաղաքական թիմի արտաքին կուրսի արտացոլումն ա: Հիմա ասածներիդ ոչ մեկ չի հավատում ու արի ասա, որ չհավատալու բոլոր հիմքերը կան»: