Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Քոչարյանն իրեն չենթարկվողին ասել է՝ մաման կլացացնեմ». Սեդա Սաֆարյան

1137
Երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ., 17:15
«Քոչարյանն իրեն չենթարկվողին ասել է՝ մաման կլացացնեմ». Սեդա Սաֆարյան

«Կան ցուցմունքներ, որոնք չեմ հրապարակելու, բայց երբ ժամանակը գա՝ կասեմ: Երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն չենթարկվող մարդուն ասում է մաման կլացացնեմ, դա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է հասարակության համար և այս գործի քննության արդարամիտ լինելու առումով իրենից ներկայացնել վտանգ»,-այսօր Վերաքննիչի որոշման հրապարակումից հետո ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում դատավոր Արմեն Դանիելյանի կայացրած վճիռն արդար է. «Լավ է, որ ինքն իր որոշումներով չի կաշկանդվել»,-ընդգծեց նա: