Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ցավում եմ, որ Գյումրիում այսպիսի կրքեր են զարգանում». Վահրամ Թոքմաջյան

247
Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ., 03:25
«Ցավում եմ, որ Գյումրիում այսպիսի կրքեր են զարգանում». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավում եմ, որ իմ քաղաքում՝ Գյումրիում, այսպիսի կրքեր են զարգանում ՇՊՀ-ի շուրջ։ Երկար ժամանակ է՝ հետևում եմ գործընթացներին։ Գյումրու մոտիվներով ասած՝ կլյաուզիան խեղդում է ամեն ինչ։ Կլյաուզիա բառի տակ խնդրում եմ հասկանալ անառողջ բամբասանքների և ցեխ շպրտելու ողջ գործընթացը։ Այն որևէ աղերս չունի իրավական ճանապարհներով գործընթացների լուծմանը հասնելու հետ։ Որոշ մարդկանց ամբիցիաները և ունեցած սահմանափակ հնարավորություններն անհամատեղելի են։ Եթե ես ունենայի քաղաքական որոշում կայացնելու հնարավորություն, ապա կկազմալուծեի բուհը և կկառուցեի այն զրոյից։ Գյումրին, լինելով Հայաստանի ինտելեկտուալ գլխավոր կենտրոններից մեկը, արժանի է իրական կրթությանը միտված, ժամանակակից պահանջներին համապատասխանող, հետազոտական կենտրոններով հագեցած բուհ ունենալ»։