Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Թբիլիսիի դատարանն ազատ է արձակել հանրահավաքների ժամանակ ձերբակալված ավելի քան 40 մարդու

763
Երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ., 14:25
Թբիլիսիի դատարանն ազատ է արձակել հանրահավաքների ժամանակ ձերբակալված ավելի քան 40 մարդու

Վրաստանի Վերաքննիչ դատարանն ազատ է արձակել Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված ավելի քան 40 մասնակցի. հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Հեռուստատեսությունը նշում է, որ «դատարանը բավարարել է 41 բողոք և ազատ արձակել»:
Օրերս հաղորդվել էր, որ դատարանը ցույցերի ժամանակ ձերբակալված 16 ակտիվիստների ազատ է արձակել:

Հիշեցնենք,որ հունիսի 20-ին Վրաստանի մայրաքաղաքում սկսվեցին բողոքի ակցիաներ. ցուցարարները դեմ էին ռուսաստանյան պատվիրակության մասնակցությանը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նրանք ներխուժեցին խորհրդարանի շենք, որին հաջորդեց ցուցարարների նկատմամբ բռնությունները:

Արդյունքում, մինչ օրս, 240 մարդ վիրավորվել է, ավելի քան 300-ը ձերբակալվել են: