Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Քաղսի գյուղում «Nissan Tiida»-բ մոտ 10 մետր սահել ձորակը. 2 վիրավորներ տեղափոխվել են Հրազդանի ԲԿ

234
Երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ., 10:50
Քաղսի գյուղում «Nissan Tiida»-բ մոտ 10 մետր սահել ձորակը. 2 վիրավորներ տեղափոխվել են Հրազդանի ԲԿ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 04:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ մարդատար ավտոմեքենան դուրս է եղել ճանապարհի երթևեկելի գոտուց, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 41-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ն., ծնված 1987 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորակը՝ մոտ 10 մ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Վարորդը և ուղևորը (Մ.Հ., ծնված 1987 թ.) հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: