«Սրանք դեպքեր են, որոնց մասին չէինք էլ իմանա, եթե հեղափոխությունը տեղի չունենար». Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս վեջին շաբաթվա ընթացքում որոշակի աճ է նկատվում տարբեր մարզերից քաղաքացիների այնպիսի դիմումների, որոնք վերաբերվում են 10, 15, 20 տարի առաջ իրենց կամ իրենց հարազատների նկատմամբ տեղի ունեցած հանցագործությունների մասին, որոնք վերաբերում են սեփականության իրավունքի խախտումներին, գողության, ունեզրկման և այլ տարբերակներով, վերաբերում են սպանություններին, կամ չպարզաբանված հանգամանքներում մահվան դեպքերին, բռնություններին, խոշտանգումներին: Սրանք դեպքեր են, որոնց մասին տեղյակ չենք եղել, չէինք էլ իմանա, եթե հեղափոխությունը տեղի չունենար: Եվ այդ բոլոր դեպքերում պատշաճ քննություն չի տարվել, քրեական գործերը կամ կարճվել են հանցագործության բացակայության հիմքով, կամ կասեցվել են, մեղավորներին չբացահայտելու հիմքով: Ամեն մի նման դեպքի հետևում կոնկրետ մարդիկ են, կոնկրետ մարդկային խեղված կյանքեր, տառապանքներ: Ասելիքս ինչում է՝ այդ և երևի նման հարյուրավոր, գուցե հազարավոր գործերի մասին հանրությունն իրազեկված չի եղել, մարդիկ լռել են, կամ անհույս բողոքարկել են, կամ վախեցել են բողոքարկել: Հիմա որոշակի հույսեր են արթնացել մարդկանց մոտ. անցած տարի այս միտումն ակնհայտ չէր: Այս մարդիկ սպասում են արդարադատության իրականացմանը, կրած վնասների փոխհատուցմանը: Ճշմարտությունը պետք է բացահայտվի, ինչքան էլ դժվար լինի հոգեբանորեն առերեսվել նրա հետ: Չէի պատկերացնում թե նման դեպքերը շատ կլինեն: Մարդիկ սպասում են, և պետք է պետությունն արդարացնի նրանց սպասելիքները»: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00