Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Թբիլիսիում քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ջարդվել և ընկել է զբոսաշրջիկների վրա․ կա զոհ

360
Երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ., 20:20
Թբիլիսիում քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ջարդվել և ընկել է զբոսաշրջիկների վրա․ կա զոհ

Թբիլիսիում ժամեր առաջ գրանցված ուժգին քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ջարդվել և ընկել է զբոսաշրջիկների վրա, որի արդյունքում կա մեկ զոհ և երկու վիրավոր։

Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

«Տեղեկացնում ենք, որ նրանց թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Զբոսաշրջիկները Կորեայի Հանրապետության քաղաքացիներ են»,- նշված է հաղորդագրությունում։