Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը կարճվել է
![]() Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը կարճվել է: Այսօր այդպիսի վճիռ է կայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանը: Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց պատասխանող Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը: Նա ասաց, որ գործի վարույթը կարճվել է այն հիմքով, որ հայցվոր կողմը հրաժարվել է հայցադիմումից: «Միաժամանակ հայցվորից հօգուտ պատասխանողի որպես դատական ծախս ենթակա է բռնագաձանման 200 հազար դրամ»,- Armtimes.com-ի փոխանցմամբ, տեղեկացրեց Գյոզալյանը: Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն էր. հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |
«Սիրիայի հայ համայնքի համար հավաքագրված հումանիտար օգնությունը հասել է Հալեպ». Արծրուն Հովհաննիսյան (լուսանկար)
32Երեկ, 21:50Գևորգ Կոստանյանը կկալանավորվի
41Երեկ, 20:15«Ադրբեջանում տեղի է ունենում հեղափոխություն». Կարեն Հովհաննիսյան
50Երեկ, 19:20ԱՄՆ-ը երկու ռուսաստանցու մեղադրում է ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու փորձի մեջ
71Երեկ, 19:10Թուրքիայի շուրջ «պատերազմ» է բռնկվել ՆԱՏՕ-ում. բրիտանական մամուլի անդրադարձը
46Երեկ, 18:50Սկսվել է Իլոն Մասքի դեմ դատական գործընթացը
129Երեկ, 18:25