Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Մարիամ Փաշինյանը գրառում է կատարել

352
Երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ., 14:35
Մարիամ Փաշինյանը գրառում է կատարել

ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ օրենսդիր իշխանության տղամարդ ներկայացուցիչը դիմում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին «սիրուն պետ», «սիրուն աղջիկ» արտահայտություններով՝ շատ տգեղ է ու ցավալի: Բայց, երբ օրենսդիր իշխանության կին ներկայացուցիչը փորձում է արդարացնել իր խմբակցության ղեկավարի թույլ տված կոպիտ դիմելաձևը, ու նույն արտահայտությունն անում է ԱԺ ամբիոնից, նախադասությունն սկսելով «մինչև հիմա այդ սիրուն աղջիկը...», պարզապես ցույց է տալիս, որ նա բացարձակ միտք չունի իր թիմակիցների շահերը պաշտպանելուց բացի պաշտպանել մեր հասարակության այլ խմբերի շահեր: Այսքանը»: