«Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա». թեժ մթնոլորտ՝ ԱԺ-ում
Արդեն նշել էինք, որ այսօր ԱԺ նիստի ժամանակ պատգամավորները, թողնելով քննարկվող նախագծերը, հակընդդեմ կարծիքներ էին հայտնում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայատարարության վերաբերյալ՝ ուղղված Քաղավիացիայի նախագահին և ՀՀ կառավարության աշխատանքին: Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն իր ելույթի ժամանակ հորդորեց պատգամավորներին դրսևորել պատգամավորին վայել չափանիշներ: «Մի արեք տենց, հարգելիներս, չի կարելի: Խոսքը ոճաբանության մասին է ու դա բոլորին ա վերաբերում: Էդ ի՞նչ խոսալու ձև ա. ատելության մթնոլորտ եք ստեղծում, ինչ-որ բաներից եք խոսում: Էստեղից ա սկսվում, երբ որ ծաղրում ենք, հեգնում ենք: Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա»,- ասաց նա: Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ «տղամարդու կողմից սիրուն աղջկա գովեստը էնքան վտանգավոր չէ, ինչքան տղամարդու կողմից տղամարդուն արված գովեստը» արտահայտությանը, Սիմոնյանն ասաց. «Էդ ի՞նչ խոսալու բան էր, էտի նենց թեմայի մեջ էր, հա՞: Ժամանակին վեր եք կենում, ասում եք՝ ես էնքան փորձ ունեմ: Էդ ի՞նչ փորձի մասին ա խոսքը. հոկտեմբերի 2 կազմակերպելու մասի՞ն ա խոսքը: Բոլորը թող մնան պատգամավորին վայել չափանիշների մեջ: Կրկնում եմ, արձագանքը ընլելու ա տասնապատիկ ավելի ուժեղ, թող ոչ ոք չկասկածի»: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00