Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ամոթն էլ է լավ բան, սիրուն չի, հարգելի´ իմքայլականներ». Անի Սամսոնյան

990
Երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ., 12:00
«Ամոթն էլ է լավ բան, սիրուն չի, հարգելի´ իմքայլականներ». Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամոթն էլ է լավ բան...
Ասում են՝ «Լուսավոր Հայաստան»-ը թեմա է դարձնում մի բան, որը արդեն արվում է: Իմքայլական պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ասում է՝ մինչև պարոն Մարուքյանը լայվ էր մտնում Գյումրիի օդանավակայանի իր առաջարկով, կառավարությունում արդեն քայլեր էին ձեռնարկում և հղում է անում երեք ժամ առաջ հրապարակված մի գրառման: Երեք ժամ առաջ...

Դրա համար էին պատգամավորները դուխով Մարուքյանին քննադատում, որովհետև երեք ժամ առաջ պատրաստություններն արդեն տեսել էին:
Հիմա ես եմ ձեզ ասում՝ սիրուն չի, հարգելի´ իմքայլականներ»: