«Սրանից հետո մենք էլ կասենք՝ սիրուն աղջիկ տիկին Սամսոնյան». վիճաբանություն ԱԺ-ում
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ևս անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքին՝ ուղղված Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին: «Ոչ մեկ դեմ չի, որ դուք ունենաք կարծիք, որ այս պաշտոնյան աշխատում է տոտալ անարդյունավետ. դա ձեր կարծիքի իրավունքն է: Ունեցեք էդ կարծիքը, հնչեցրեք: Բայց դժվա՞ր էր այդ նույն նախադասությունը ձևակերպել, որ հորդորում ենք կառավարությանը և Քաղավիացիայի նախագահին անել էսինչ-էսինչը: Պարտադի՞ր էր այդ քննադատության համար ասել «սիրուն աղջիկ և փայլուն կառավարություն»,- ասաց նա: Գրիգորյանին ընդհատելով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարցրեր, թե ի՞նչ նեղվելու բան կա այդտեղ: Նրան ի պատասխան՝ Գրիգորյանն ասաց. «Դե եթե նեղվելու չի, սրանից հետո մենք էլ կասենք փայլուն ընդդիմություն և սիրուն աղջիկ տիկին Սամսոնյան: Ու խնդրում եմ դրանից չնեղվեք»: Հիշեցնենք, որ շաբաթ Էդմոն Մարուքյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդարադառնալով Գյումրիի օդանավակայանի և օդային ուղևորափոխադրումների հարցին, Քաղավիացիայի նախագահ Տաթիկ Ռևազյանին կոչել էր «սիրուն աղջիկ», իսկ ՀՀ կառավարությանը՝ «փայլուն Կառավարություն»: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00