Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ալավերդի քաղաքում փրկարարները 64-ամյա քաղաքացու դի են հայտնաբերել

291
Երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ., 09:15
Ալավերդի քաղաքում փրկարարները 64-ամյա քաղաքացու դի են հայտնաբերել

Հունիսի 23-ին, ժամը 21:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցում հայտնաբերել Հ.Ս-ի (ծնված 1955թ.) դին: