Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Սերգեյ Միրոնովը պահանջել է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ

901
Կիրակի, 23 հունիսի, 2019 թ., 19:00
Սերգեյ Միրոնովը պահանջել է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ

ՌԴ Պետդումայի «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը կոչ է արել տնտեսական պատժամիջոցներ կիրառել Վրաստանի հանդեպ, հայտնում է РИА «Новости»-ն: Նա նշել է, որ վրացական ապրանքների ներկրման արգելքը պատասխան կլինի Թբիլիսիում հակառուսական տրամադրություններին: Միրոնովը ՌԴ կողմից «բարեգործություն» է անվանել վրացական մթերքների ու գինու ներկրումը՝ հավելելով, թե Վրաստանն ի վիճակի չէ գնահատել այդ «բարի կամքը»: