Գայանե Ղամբարյանը կներկայանա Նիկոլա Մարտինուչչիի անվան երգի միջազգային մրցույթին
![]() Երևանի Կոմիտասի անվան երաժշտական կոնսերվատորիայի շրջանավարտ Գայանե Ղամբարյանը (դասական վոկալի բաժին, պրոֆեսոր Լարիսա Մկրտչյանի դասարան) Իտալիայի Լուկա քաղաքում կմասնակցի Նիկոլա Մարտինուչչիի անվան երգի միջազգային մրցույթին: Մրցույթի ժամանակ երգչուհին կներկայացնի արիաներ՝ Մոցարտի, Ջակոմո Պուչչինիի, Գաետանո Դոնիցետիի և Ժյուլ Մասնեի օպերաներից: Մրցույթի հիմնադիրը և ժյուրիի պատվավոր նախագահն իտալացի հանրահռչակ տենոր Նիոկլա Մարտինուչչին է, ինչպես նաև ժյուրիի կազմում ընդգրկված են աշխարհի տարբեր հեղինակավոր օպերային թատրոնների գեղարվեստական ղեկավարներ և երաժշտական պրոդյուսերներ: ![]()
![]()
![]() Երգչուհու ներշնչանքի աղբյուրը 20-րդ դարի ամենանշանավոր օպերային երգչուհի Մարիա Կալլասն է: Նա ժպիտով նշում է, որ շատերն են նմանություն տեսնում իր և Կալլասի ձայնի միջև: |
Արցախի պատմամշակութային ոլորտի համար բյուջեից կհատկացվի շուրջ 122 միլիոն դրամ
20908.12.2019, 01:25«Արդյոք հիմա պիտի նույն անտանելի գավառական մոտեցումը շարունակվի». Ռուբեն Մալայան (լուսանկար)
21507.12.2019, 21:35Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը (լուսանկար)
20807.12.2019, 19:35«Մենք ենք, մեր մարզը». մանկապատանեկան մշակույթի օրեր՝ մայրաքաղաքում
18907.12.2019, 17:20Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
16007.12.2019, 00:0072%-ը դեմ է Գրիբոյեդովի արձանի ապամոնտաժմանը
14106.12.2019, 22:30