Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Զուրաբիշվիլին պատասխանել է Պուտինին

967
Կիրակի, 23 հունիսի, 2019 թ., 12:35
Զուրաբիշվիլին պատասխանել է Պուտինին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցանկանում է պահպանել ՌԴ-ից զբոսաշրջիկների հոսքը, այս մասին հաղորդում է Euronews-ը:

Նա սխալ է որակել Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որը վերաբերում է ՌԴ-ից Վրաստան ավիափոխադրումներն արգելելուն: «Զբոսաշրջիկները պետք է հնարավորություն ունենան մեզ մոտ գալու, որովհետև նրանք պաշտում են Վրաստանը: Քաղաքականությունը չպետք է ազդի այդ հոսքի վրա»,- հավելել է Զուրաբիշվիլին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Georgian Airways-ն ուղևորներին առաջարկել է տրանզիտային չվերթ՝ Երևանի միջոցով: