Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Հայկական ավանդական հարսանիք` Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում

519
Կիրակի, 23 հունիսի, 2019 թ., 17:35
Հայկական ավանդական հարսանիք` Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում

Հունիսի 25-ին՝ ժամը 17:00-ին, Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում տեղի կունենա հայկական ավանդական հարսանիք: Միջոցառումը նվիրված է Պերճ Պռոշյանի և նրա կնոջ՝ Աննա Դոլգյանի ամուսնության 150-ամյակին:
Ծրագրի ընթացքում տեղի կունենա հարսի և փեսայի զգեստավորելու արարողություն, հարսանեկան ծիսակատարության շարունակությունը՝ թանգարանի բակում. կենաց ծառի զարդարում, լավաշի և մեղրի արարողակարգ, ցորեն շաղ տալու և նուռ կոտրելու ծես, ավանդական երգ ու պար, քահանայի օրհնություն, հարսանեկան ծիսական հյուրասիրություն:
Միջոցառման նպատակն է վեր հանել և ներկայացնել հայկական հարսանեկան ավանդույթներն ու սովորույթները: