Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Կոտայքում երիտասարդ տղամարդու և կնոջ դիակներ են հայտնաբերվել

862
Ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ., 13:55
Կոտայքում երիտասարդ տղամարդու և կնոջ դիակներ են հայտնաբերվել

Երեկ Կոտայքի մարզում ժամը 07։40-ին Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի գյուղերից մեկի տներից մեկում դիեր կան։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 26-ամյա Անի Հ-ի և 30-ամյա Լևոն Ա-ի դիերը։ Անի Հ-ն հայտնաբերվել է լոգարանում, իսկ Լևոն Ա-ն՝ հյուրասենյակի հատակին։

Դեպքի վայր ժամանած դատական բժիշկը, տեղում զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Անի Հ-ն և Լևոն Ա-ն մահացել են շմոլ գազից։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։