Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Բաքվում հայտարարել են, որ արցախյան հակամարտությունն առաջիկայում կկարգավորվի

774
Հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ., 20:30
Բաքվում հայտարարել են, որ արցախյան հակամարտությունն առաջիկայում կկարգավորվի

Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 53-րդ լիագումար նիստի ժամանակ կարծիք է հայտնել Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հեռանկարների մասին, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի. գրում է Rusarminfo-ն:

«Վստահ եմ, որ տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունները շուտով կգտնեն իրենց լուծումը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին հարգելով պետությունների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը»,- ասել է Ասադովը:

Նա նաև ավելացրել է, որ Ադրբեջանը «վերջին 30 տարիների ընթացքում տուժել է Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունից»: