«Սա խայտառակություն է մեր դատական համակարգի համար»․ Քոչարյանի պաշտպան
«Դատարանն իր ապօրինի գործողությունների դեմ մեր իրավական քայլերը մեկնաբանեց որպես իրավունքի չարաշահում, որը դեռ իր հերթին չէր նշանակում, որ դատարանը կարող է հեռանալ խորհրդակցական սենյակ։ Եթե դատարանը տեսնում էր, որ չարաշահում կա՝ դրա ծայրահեղ միջոցը կարող էր գոնե սանկցիան լիներ։ Իսկ այսպես ստացվում է՝ դատարանը մի կողմին լսել է, մյուսին՝ ոչ։ Սա խայտառակություն է մեր դատական համակարգի համար»,- մեկնաբանելով դատարանի անսպասելի որոշումը՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ նշելով, որ չի կարող իրավական գնահատական տալ դատավորի գործողություններին․ ոչ թե նրա համար, որ չի կարող, այլ որ չի պատկերացնում նման գործողություններին ինչ անուն կարելի է տալ։ Լրագրողի դիտարկմանը, թե դատավորի հասցեին Քոչարյանի պաշտպանները վիրավորական արտահայտություններ հնչեցրեցին, ինչպե՞ս կմեկնաբանի այդ երևույթը, Հ․ Խուդոյանն ասաց, որ ինքն անձամբ չի լսել նման բան, բայց, ամեն դեպքում, ճիշտ չէ որևէ անձի հասցեին վիրավորական արտահայտություններ անել․ «Բայց և այնպես դատավորի նման վարքագիծն այնպիսի շոկի է ենթարկում մարդկանց, որ կարող են նաև չզսպել իրենց»,-պարզաբանեց պաշտպանը։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ավարտին, դատավոր Արմեն Դանիելյանն անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ դատական ստուգումն այս պահին ավարտված է համարում և հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտեր կայացնելու, որը կհրապարակվի հունիսի 25-ին։ |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00