ԼՀԿ-ի կողմից շրջանառության մեջ է դրվել «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխությունների նախագիծը
«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից շրջանառության մեջ է դրվել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Գործող կարգավորմամբ՝ այն սուբյեկտները, որոնք հանդիսանում են ընդերքօգտագործող կազմակերպության 10%-ից պակաս բաժնետոմսի (բաժնեմասի) սեփականատեր, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումներում իրենց վերաբերյալ օրենսգրքով նախատեսված տվյալները կարող են չներկայացնել: Մինչդեռ, ընդերքօգտագործող կազմակերպությունում անգամ չնչին մասնաբաժին ունեցող անձիք փաստացի տիրապետում են խոշոր միջոցների և նրանց վերաբերյալ տեղեկատվությունը ևս պետք է տրամադրվի և հրապարակվի սահմանված կարգին համապատասխան։ Չարաշահումներից խուսափելու համար՝ առաջարկվում է՝ Ընդերքի մասին օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 49-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետերը խմբագրել այնպես, որ բոլոր սուբյեկտները՝ անկախ ընդերքօգտագործող կազմակերպությունում մասնակցության չափից, պարտավոր լինեն ներկայացնել իրենց վերաբերյալ Օրենսգրքով սահմանված լիարժեք տեղեկատվությունը: |
Ալիևը ժամանել է Մոսկվա
4713:00«Վահագն Ալեքսանյանի լայվին ի պատասխան». Տիգրան Վարդանյան (տեսանյութ)
6912:06«ԱՄՆ օգնության նոր փաթեթը հնարավորություն է տալիս խուսափել «երկրորդ Աֆղանստանից»»․ Զելենսկի
15411:24ԿԸՀ նախագահն ԱԺ-ում է (տեսանյութ)
6411:00«Առաջընթաց ենք ակնկալում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում»․ Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար
12410:30«Խմբակցությունները որևէ հայտարարությամբ իրենց վերաբերմունքը չեն արտահայտել ԱԳՆ հայտարարության վերաբերյալ»․ Ղազարյան
137Երեկ, 16:54