Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Սուրիկ Խաչատրյանը և այլ պաշտոնյաներ գույքահարկ չեն վճարել»․ Սարհատ Պետրոսյան

293
Հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ., 18:50
«Սուրիկ Խաչատրյանը և այլ պաշտոնյաներ գույքահարկ չեն վճարել»․ Սարհատ Պետրոսյան

«Իմ աշխատանքի շրջանակում հանդիպել են գույքեր, որոնք ինքնակամ են, գրանցված չեն, ուստի կարելի է ենթադրել, որ նրանք գույքահարկ չեն վճարում։ Դրանց մեջ կան, եղել են նախկին պաշտոնյաներ և կարծում եմ, որ այդ գույքահարկի տերը որպես հավաքագրող հետամուտ կլինի և կլուծի այդ խնդիրը»,- այսօր ԱԺ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը։

Ս․ Պետրոսյանը նշեց, որ այդպիսի պաշտոնյաները շատ են և չի կարող բոլորի անունները տալ, սակայն հավելեց, որ նրանց թվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը։

«Մենք այդ տվյալները փոխանցել ենք համայնքին, և ես վստահ եմ, որ համայնքը դրանով կզբաղվի», - ասաց պաշտոնյան։

Մանրամասները՝ տեսանյութում։