Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն անսպասելի որոշում կայացրեց
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, որոշեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգել մինչև սույն թվականի հունիսի 25-ը՝ առանց Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու։ «Պաշտպանական կողմը առարկություններ ներկայացնելու փոխարեն խնդրեց դատարանին նախևառաջ առաջնահերթության կարգով քննարկել իրենց միջնորդությունը։ Ստեղծված իրավիճակում, նկատի ունենալով, որ պաշտպանական կողմի դրսևորած վարքագիծն ուղղված է դատական նիստի ընթացքը խափանելուն, դատական նիստն անհարկի ձգձգելուն, իրենց վերապահված իրավունքի իրացումից ըստ էության հրաժարվելուն, ելնելով արդարադատության արդյունավետության շահերից, դատական ստուգումն այս պահին դատարանը ավարտված է համարում և հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտեր կայացնելու, որը կհրապարակվի հունիսի 25-ին»,-հայտարարեց Արմեն Դանիելյանը։ Հիշեցնենք, որ երեկ դատախազությունը միջնորդութուն էր ներկայացրել կալանավորել Ռոբերտ Քոչարյանին: Նշենք նաև, որ տուժող կողմը ևս երեկ հայտարարել էր, որ Ռ․ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց պետք ընտրվի կալանավորումը: |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30