Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.

Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` սպանության փորձ կատարելու համար

148
Հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ., 17:20
Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` սպանության փորձ կատարելու համար

2019թ. հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Գալստյանի՝ ձախ աչքի շրջանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ.Ա-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին