Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Լարված միջադեպ՝ լրագրողների և Քոչարյանի աջակիցների միջև

286
Հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ., 17:00
Լարված միջադեպ՝ լրագրողների և Քոչարյանի աջակիցների միջև

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարանի բակում շարունակվում է քաղաքացիների ակցիան՝ հաջակցություն սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի:

Ակցիայի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և «Ազատության» լրագրողների միջև:

Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ լրագրողները սադրում են իրենց: Մասնակիցները վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում լրագրողների և լրատվականի հասցեին:

«Դուք իրավիճակը լարում եք, մարդկանց հետապնդում եք, ոչ թե իրականացնում եք ձեր լրատվամիջոցի գործունեությունը: Դուք սրում եք իրավիճակը»,- ոստիկանական բաժանմունքի մոտ հայտարարում էին նրանք:

Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում: