Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Վրաստանի ընդդիմությունը պատրաստվում է ցույցի

246
Հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ., 17:35
Վրաստանի ընդդիմությունը պատրաստվում է ցույցի

«Երեկոյան ժամը 7-ին արժանապատվության ցույց ենք անելու Վրաստանի խորհրդարանի մոտ»,- այս մասին հայտարարել են ընդդիմության ներկայացուցիչները, փոխանցում է «Ալիք մեդիան»:

Նրանց խոսքով, թույլ չեն տա որևէ ասամբլեա տեղի ունենա, որին մասնակցում է ռուս պատգամավոր:

Ընդդիմադիրները քաղաքացիներին կոչ են անում գալ հանրահավաքին:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում անցկացվում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որին ներկա է նաև պատվիրակություն Ռուսաստանից։ Սակայն ռուս պատգամավորների ներկայությունն այնքան էլ միանշանակ չի ընդունվում․ նախ պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով են դիմավորել, վանկարկելով, որ Ռուսաստանն օկուպանտ է: Այնուհետև Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը՝ ի նշան բողոքի լքել է դահլիճը: Քիչ առաջ էլ խորհրդարանում վիճաբանություն է եղել այս առիթով։