Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Նողկալին էն հանգամանքն է, որի պատճառով էդ լրագրողը հայտնվել է ոստիկանությունում». Կարինե Հարությունյան

495
Հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ., 22:05
«Նողկալին էն հանգամանքն է, որի պատճառով էդ լրագրողը հայտնվել է ոստիկանությունում». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ նողկալի բան է եղել. լրագրողի են բերման ենթարկել: Բայց էստեղ նողկալին էն հանգամանքն է, որի պատճառով էդ լրագրողը հայտնվել է ոստիկանությունում: Փողով գործ անող լրագրողների նկատմամբ միշտ էլ քամահրանք եմ ունեցել, իրենք էլ իմ նկատմամբ՝ զարմանք ու խղճահարություն: Դրանից ես իրենցից ավելի եմ նողկացել, ոնց կուզեք, հասկացեք: Կյանքում մի տող չեմ գրել, որին դեմ եղած լինեի, կամ որից, էսպես ասած, բռնելու տեղ չունենայի: Պահեր են եղել, որ ուղղակի դռներ են փակվել իմ առջև, իսկ որոշ պատեհապաշտ լրագրողներ ցավակցությամբ են ինձ նայել, որ էդ պահին աշխատանք չեմ ունեցել: Ինձ անգամ առաջարկել են գիրք կազմել՝ մեծ գումարի դիմաց, բայց նկատի ունենալով, թե ում համար եմ անում, և էդ փողերը որտեղից են, չեմ արել: Հարամ փողի հեռավոր ձայնից անգամ ուղեղս մթագնել է: Երբ ասել են՝ գրի, էսքան փող կաշխատես, գլուխս բացասական շարժել եմ ու ծիծաղել: Միշտ աշխատել եմ՝ լիովին համոզված լինել բոլոր փաստերի ճշմարտացիության մեջ: Չեմ զարմանում, որ էսպիսի նողկալի կերպարներ կարող են լինել, որ լրագրությունը շանտաժի ու փող աշխատելու միջոց դարձնեն, բայց սրա դեմն առնողները հենց գործող լրագրողները պիտի լինեն: Եթե պրոֆեսիոնալներն իրենց գործին մասնագիտական բծախնդրությամբ մոտենան, էս ցեխավիկները, փախած լրագրողները կպակասեն: Ցավոք, վերջին առնվազն տասը տարում լրագրողների մի մասը տրվեց լֆիկաշմայսական ալիքին. նրանց խոսեցնել, նրանց ոճով մտածել, նրանց ամեն բարբաջանքը լրագրության թեմա սարքել՝ առանց խորանալու իրերի ու երևույթների մեջ: Կներեք, բայց սա Էժանագին լրագրության ձև է ու, միաժամանակ, մասնագիտությունն էժանացնելու: Ափսոս է էս մասնագիտությունը, սիրեք, որ ինքն էլ ձեզ սիրի, ու որ ձեզ սիրեն ձեր մասնագիտության մեջ: Հարամ փողը մի օր ձեզ կայցելի հիվանդության տեսքով, դժբախտության տեսքով ու դուք ավելի կձգտեք էդ փողին՝ էդ դժբախտություններից դուրս գալու համար, բայց ավելի կխրվեք աղբի մեջ»: