Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Դալմայի այգիներում» հայտնաբերվել է կնոջ դի

1125
Հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ., 10:35
«Դալմայի այգիներում» հայտնաբերվել է կնոջ դի

Հունիսի 20-ին՝ ժամը 08:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Դալմայի այգիներում»՝ ջրանցքում, քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ջրանցքից մոտ 30 մ հեռավորության վրա՝ դաշտում, հայտնաբերել են անձը չպարզված քաղաքացու դի: