Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նորանշանակ նախարարին

700
Հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ., 09:50
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նորանշանակ նախարարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ Արդարադատության նախարարություն՝ անձնակազմին ներկայացնելու նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին:

«Պարոն Բադասյանին ես ճանաչում եմ որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված, պարտաճանաչ մարդ, ով նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի: Վերջին մեկ տարվա ընթացքում աշխատել է ՊԵԿ նախագահի տեղակալ և այս ընթացքում իրեն դրսևորել է լավագույն կողմերից՝ ցուցաբերելով նաև կազմակերպչական բարձր ընդունակություններ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ շատ կարևոր է համարում, որ վճռական փուլերին Բադասյանը պետք է ղեկավարի արդարադատության համակարգի բարեփոխումները: