Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Սամվել Կարապետյանը ներդրումների դիմաց պայման է դրել. «Հրապարակ»

176
Հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ., 09:05
Սամվել Կարապետյանը ներդրումների դիմաց պայման է դրել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ համագումարի օրը Նիկոլ Փաշինյանն առաջին մասից հետո լքել է կուսակիցներին ու գնացել «Մալիբու»՝ հանդիպելու գործարար Սամվել Կարապետյանին։ Հանդիպումը սպասվածից երկար է տևել, Փաշինյանն ու Կարապետյանը զբոսնել են նորակառույց այգում, հիացել շատրվաններով, ապա ճաշել «Ֆոռ սիզոն» փակ սրճարանում։ Զրույցի ժամանակ քննարկվել է «Տաշիր գրուպի» կողմից նոր նախագծեր իրականացնելու, ներդրումներ անելու հարցը։

Կարապետյանը, մեզ հասած տեղեկություններով, նկատել է, որ ներդրումներ ակնկալելու համար Փաշինյանը պետք է հրաժարվի «փրթել-թափելու, ծեփել-փշրելու» գործելաոճից։ Եվ չնայած դրան, համաձայնել է ընդառաջել ՀՀ իշխանություններին և մոտ ապագայում հնարավոր է կրկին վերցնի ԲԷՑ-ը, որը նոր իշխանությունները մեկ տարի առաջ վերցրին նրա ձեռքից, քանի որ պայմանագիրը վերջնականապես դեռ կնքված չէր»։

Մանրամասները՝ թերթի համարում: