«Հայաստանի քաղաքական համակարգը քաղաքական Գարինչաների և Ալդաիրների կարիք ունի». Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքականությունը, նախ և առաջ, գաղափարների մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար: Ոչ թե անձերի, այլ բացառապես գաղափարների մրցակցություն, ոչ թե թշնամանք, այլ զուտ մրցակցություն: Իմ քաղաքական գործունեության ընթացքում և՛ խիստ քննադատել եմ, և՛ եղել սուր քննադատության թիրախում: Փորձել եմ քաղաքական պայքարը անձնական հաշիվներ մաքրելու գործիք չդարձնել, մերժել և մերժում եմ անձնական վրեժխնդրությունը, անձնական ու առավել ևս ընտանեկան դաշտ մտնելը, անկախ նրանից՝ ով և ինչի համար է դա նախաձեռնել: Համոզված եմ, որ անձնական ատելության և թշնամանքի ու տարատեսակ վրեժխնդրության առկայությունը ոչնչացնում է առանց այն էլ չկայացած քաղաքական համակարգը: Հայհոյելը, վիրավորելը, ատելություն ու թշնամանք սերմանելը մեկը մյուսի նկատմամբ ու՞ր է մեզ հասցնելու: Դա թուլացնում է մեր ընդհանուր տապանը՝ Հայաստանի Հանրապետությունը: Այո, մենք՝ բոլորս, նույն տապանի մեջ ենք: Ու պարտադիր չէ թշնամին հերթական անգամ հարձակվի մեզ վրա դա հասկանալու համար: Թե՛ իշխանությունը և թե մենք՝ ընդդիմադիրներս, պետք է գիտակցենք, որ թե մեկը և թե մյուսը նպատակ լինել չեն կարող: Նպատակը պետք է լինի առողջ ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում պետականաշինություն իրականացնելը: Կասեք՝ դժվար բան եմ ասում...Դժվար է, բայց անկարելի չէ: Մեր քաղաքական համակարգը պետք է շարժվի արդար խաղի կամ fair play-ի կանոններով: Հ.Գ. Բոտաֆոգոյի լեգենդար հարձակվող Գարինչան գոլային դիրքում է հայտնվում, բայց նկատելով հակառակորդ թիմի վնասվածք ստացած պաշտպանին՝ գնդակը դարպասն ուղարկելու փոխարեն խաղադաշտից դուրս է ուղարկում: Ի պատասխան Գարինչայի ասպետական քայլի՝ Ֆլումինենսեի պաշտպան Ալդաիրը գնդակը եզրից նետելով՝ վերադարձնում է մրցակցին: Այդ օրվանից Գարինչայի և Ալդաիրի վարքագիծը լավ իմաստով վարակիչ ու չգրված օրենք դարձավ ֆուտբոլում: Հ.Հ.Գ. Այս դիպվածը պետք է բավարար լինի մեզ՝ գիտակցելու քաղաքականության մեջ ազնիվ մրցապայքար իրականացնելը: Հայաստանի քաղաքական համակարգը քաղաքական Գարինչաների և Ալդաիրների կարիք ունի»: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36