Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Հայ-ամերիկյան հարաբերությունները տևական ժամանակ փակուղում են». Արման Բաբաջանյան

1014
Հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ., 00:40
«Հայ-ամերիկյան հարաբերությունները տևական ժամանակ փակուղում են». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախօրեին ԱՄՆ Կոնգրեսը 268 կողմ, 152 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է Հայաստանին 40 միլիոն դոլարի աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը.

Փաթեթի հեղինակը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփեյերն է։

Հայ-ամերիկյան հարաբերությունները տևական ժամանակ փակուղում են։ Հեղափոխության բացած պատուհանը դեռևս չի դառնում հայ-ամերիկյան հարաբերությունների շրջանակ կամ լայն օրակարգ ձևակերպելու առիթ։

ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի ֆինանսական աջակցության այս նախաձեռնությունը պետք է առիթ դառնա Հայաստանի իշխանության համար լրջորեն խորհել Հարավային Կովկասում, Հայաստանում և Արցախի կարգավորման՝ իմա Հայաստանի անվտանգության ապահովման գործում ուղղակի ներգրավված գործընկեր ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակի հարաբերությունների շարունակականությունը երաշխավորելու մասին։

Հայաստանին 40 միլիոն դոլարի աջակցության ակտը դեռևս պետք է քվեարկվի ԱՄՆ Սենատում։ Հույս ունեմ, որ ամերիկացի ծերակուտականները ևս կաջակցեն Կոնգրեսի կողմից ընդունված վերոնշյալ նախաձեռնությունը»։