Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա Ռոնալդ Բեյքերի հետ

147
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ., 01:15
Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա Ռոնալդ Բեյքերի հետ

Ինչպես հայտնել էինք, հուլիսի 11-ին, ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ջազ նվագախումբը ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ կներկայանա ինքնատիպ համերգով (ԱՄՆ):
Ռոնալդ Բեյքերը լավագույն ջազ փառատոներին հանդես է գալիս այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Լու Դոնալդսոնը, Կյորտիս Ֆուլերտը, Ջեսի Դևիսը, Անտոնիո Հարթը և այլք: Ավելի քան 22 տարի նա շրջագայում է նաև սեփական քառյակի հետ:
Ռոնալդ Բեյքերը և Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ կկատարեն սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ: