Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Հայաստանում առաջին անգամ մենահամերգ կունենա Վերոնիկա Ջիոևան

382
Երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ., 17:35
Հայաստանում առաջին անգամ մենահամերգ կունենա Վերոնիկա Ջիոևան

Հայաստանում առաջին անգամ հունիսի 24-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա աշխարհի լավագույն բեմերը նվաճած, համաշխարհային օպերային աստղ Վերոնիկա Ջիոևան՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Համերգին կմասնակցի նաև երիտասարդ մեներգիչ /բաս/ Սերգեյ Ստեփանյանը:
Ծրագրում կհնչեն դրամատիկ սոպրանոյի համար գրված հայտնի օպերային և օպերետային արիաներ, զուգերգեր:
Վերոնիկա Ջիոևան ծնվել է 1979 թվականին, Հարավային Օսեթիայում։ Նա Հյուսիսային ու Հարավային Օսեթիայի ժողովրդական արտիստ է։ 2006 թվականին ընդունվել է Նովոռոսիյսկի օպերայի և բալետի թատրոն։ 2011 թվականին մասնակցել է «Մեծ օպերա» օպերային երգիչների համառուսական հեռուստամրցույթին և զբաղեցրել է առաջին տեղը։ 2012 թվականին Վերոնիկա Ջիոևան Մեծ թատրոնի հրավիրված մենակատարն էր։