Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել

317
Չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ., 17:10
Գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել

Այսօր ժամը 12:48-ին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Հադրութի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ շրջանի Տող համայնքի տարածքում, խաղողի այգում աշխատելիս, դեռևս չպարզված հանգամանքներում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից բեկորային վնասվածքներ է ստացել Մեծ Թաղեր համայնքի բնակիչ 1985թ. ծնված Արարատ Մարգարյանը:
Տուժածը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում է
միջին ծանրության:

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին