Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Մի հարց Նիկոլին». Երջանիկ Աբգարյան

324
Հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ., 02:05
«Մի հարց Նիկոլին». Երջանիկ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հարց Նիկոլին. էդ որտեղի՞ց եք վերցրել, որ պաշտոնյաների աշխատավարձի բարձրացմամբ և հավելավճարների տրամադրմամբ կարելի է սահմանափակել կոռուպցիան: Հայտնի է, որ ամբողջ աշխարհում ամենակաշառակերներն առաջնահերթորեն բարձր և ամենաբարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաներն են, ընդհուպ վարչապետի և նախագահի պաշտոններն զբաղեցնողները: Հայաստանում դրա օրինակը տվել են քոչո-մոչոն և սեռժիկ-մեռժիկը: Եթե ժողովրդի մեծ մասը, բառիս բուն իմաստով, աղքատ է և թերսնումով է տառապում, բայց ինքնազրկումով ու համբերատարությամբ սպասում է իր դրության բարելավմանը, ապա երկրի բոլոր պաշտոնյաները ևս պարտավոր են կրել իրենց բաժին հասնող առավել քիչ դժվարություները և լավ աշխատելով բարելավեն ևʹ ժողովրդի, ևʹ իրենց վիճակը: Եվ ոչ թե մի քանի ամիս ցուցադրաբար կաշառք չվերցնելուց հետո նորից գլորվեն կոռուպցիայի գիրկը»: