Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Թալանել են քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին

765
Չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ., 12:15
Թալանել են քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին

Երեկ՝ հունիսի 18-ին, Երևանում թալանել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Թամամյանը դիմել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Կենտրոն վարչական տարածքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում իր BMW մակնիշի 03 NN 003 համարանիշի կայանված ավտոմեքենայի դռան ապակին կոտրել են և այնտեղից հափշտակել ձեռքի պայուսակը, փաստաթղթեր և այլ իրեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: