Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Փաշինյանն իր քաղաքական գործընկերների և ընկերների ձեռքում հայտնվել է պատանդի կարգավիճակում». Արթուր Ղազինյան

254
Չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ., 19:20
«Փաշինյանն իր քաղաքական գործընկերների և ընկերների ձեռքում հայտնվել է պատանդի կարգավիճակում». Արթուր Ղազինյան

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական կամ ապաքաղաքական գործընկերների և ընկերների ձեռքում հայտնվել է պատանդի կարգավիճակում: Շատ դժվար է իր համար ազատվել այդ բեռից: Այն իրականում բեռ է: Ինչո՞ւ, որովհետև նրանց վստահվեցին ֆունկցիոնալ ոլորտներ, որտեղ պրոդուկտիվ աշխատանքի արդյունքում պետք է ցույց տրվեր իրական ռեֆորմների օրակարգը, և, յուրաքանչյուրն իր տեղում տապալելով ռեֆորմների օրակարգի ձևավավորումը (այն պատճառով, որ նրանք այդ ունակությունը, մեղմ ասած, չունեին), իրենք ստիպված են լինում փաստացի ձևավորել նոր արհեստական օրակարգեր՝ ամպագոռգոռ հայտարարություններով՝ «մեր դեմ պատերազմ է հայտարարված», «մենք ժողովրդավարության բաստիոն ենք»… Ժողովրդավարության մասին դասագրքային գիտելիքներ ունեցող մարդը երբեք նման բան չէր հայտարարի, դա ուղղակի աբսուրդ է, մենք շատ-շատ հեռու ենք ժողովրդավարական լինելուց, նույնիսկ ավելի հեռու, քան եղել ենք նախկինում»: