Թուրքիան պատրաստվում է լարված վերընտրությունների
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կիրակի միլիոնավոր մարդիկ մասնակցելու են նոր քաղաքապետի ընտրություններին, քանի որ մարտին նախագահ Էրդողանի կուսակցությունը ներկայացնող թեկնածուի պարտությունից հետո ընտրական հանձնաժողովը չեղարկել էր ընտրությունների արդյունքը, հայտնում է Ամերիկայի ձայնը: Ընտրություններում երկու գլխավոր մրցակիցները նորից Հանրապետական ժողովրդական կուսակցության 49-ամյա թեկնածու, Ստամբուլի շրջաններից մեկի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն է ու Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունից 63-ամյա Բինալի Յիլդիրիմը։ Վերջինս Թուրքիայի նախկին վարչապետն է և Էրդողանի վաղեմի աջակիցը։ Հիշեցնենք, որ մարտի 31-ի ընտրություններում Թուրքիայի խոշորագույն այս քաղաքում հաղթել էր ընդդիմության թեկնածու Իմամօղլուն, ինչը նշանակում էր: Սա մեծ ցնցում էր նախագահ Էրդողանի համար, որը մինչ ընտրությունները մեծապես աջակցել էր իր կուսակցության թեկնածուի ընտրարշավին։ Էրդողանի կուսակցությունն այնուհետ ներկայացրել էր 15 միլիոն ազգաբնակչություն ունեցող այս քաղաքի ընտրությունները բողոքարկելու դիմումներ, և Բարձրագույն ընտրական հանձնաժողովը որոշել էր չեղարկել ընտրությունների արդյունքը, չնայած Իմամօղլուն ապրիլի 17-ին արդեն իսկ հայտարարվել էր Ստամբուլի քաղաքապետ։ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը ընտրական հանձնաժողովի այս որոշումն անվանել է բռնակալության դրսևորում։ |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00